Այլ

Լավ առաջընթաց է գրանցվել Վիեննայի բանակցություններում. Արաղչի

Լավ առաջընթաց է գրանցվել Վիեննայի բանակցություններում. Արաղչի

Վիեննայում միջուկային բանակցությունների 4-րդ փուլից հետո իրանցի գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին ասել է, որ բանակցություններում «լավ առաջընթաց է գրանցվել»:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին, որը գլխավորում է Իրանի պատվիրակությունը Վիեննայում բանակցություններն Իրանի միջուկային գործարքը (Գործողության համատեղ համապարփակ ծրագիր, JCPOA) պահպանելու համար, ասել է, որ բանակցությունների 5-րդ փուլը կսկսի հաջորդ շաբաթ:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում, որը բանակցությունների չորրորդ փուլն էր, ես կարծում եմ, որ լավ առաջընթաց է գրանցվել։ Եվ կան որոշ առանցքային հարցեր, որոնք պահանջում են ավելի շատ խորհրդատվություն և որոշումներ կայացնել [բանակցողների համապատասխան երկրների] մայրաքաղաքներում, որը, հուսով ենք, ձեռք կբերվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում, որպեսզի մենք կարողանանք դրանց վերաբերյալ եզրակացության գալ բանակցությունների հաջորդ փուլում»,- ասել է Արաղչին լրագրողներին չորեքշաբթի կեսօրին Վիեննայի Գրանդ հյուրանոցում կայացած բանակցությունների չորրորդ փուլից հետո՝ համաձայն «Press TV» վեբկայքում իր խոսքերի թարգմանված տարբերակի։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ այլ հարցերի շուրջ կա համաձայնություն, և գործարքի վերակենդանացման համար լավ քայլեր են ձեռնարկվել տեքստի նախագծի վերաբերյալ, բայց նաև ասել է, որ «Որոշ առանցքային հարցեր դեռ մնում են ու չեն համաձայնեցվել, ուստի պատվիրակությունները որոշեցին մի քանի հանգստյան օր վերցնել և անհրաժեշտ խորհրդատվությունների համար վերադառնալ իրենց համապատասխան մայրաքաղաքները»:

Երեկվա հանդիպման ավարտին ռուս դիվանագետ Միխայիլ Ուլյանովը «Թվիթերում» գրել է. «Վիեննայի բանակցությունների 4-րդ փուլն ավարտվեց: JCPOA-ի մասնակիցներն այսօր իրենց հանդիպման ժամանակ նշեցին, որ «լավ» կամ «նշանակալի» առաջընթաց գրանցվեց, և որ համաձայնությունը «ձեռք է բերման մեջ» է: Համատեղ հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը հաջորդ շաբաթվա սկզբին։ Հույսով, որ 5-րդ փուլը վերջնական կլինի»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image