Մեր տեղեկություններով՝ Իտալիայից կորոնավիրուսը Էջմիածին բերած, հայտնի նշանդրեքին մասնակցած կինը վաղուց առողջացել է եւ գնացել տուն։ Ինչպես նաեւ իր հետ փոխկապակցված անձինք, որոնք եւս մեկուսացվել էին եւ նրանց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, եւս առողջացած դուրս են գրվել։
Նշենք, որ կինը ախտորոշվելու նախորդ օրը՝ մարտի 8-ին մասնակցել էր նշանադրության Էջմիածնի ռեստորաններից մեկում։
Դեպքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր․ «Ժամանակ առ ժամանակ առողջապանության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացրել և այս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվել: Այդ ընթացքում քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցրել ջերմության՝ բարձրացած լինելու հանգամանքը, այլև քանի որ իր համար շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունել և, կոպիտ ասած, սիստեմայի տակից դուրս գալով՝ որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրությանը»։
Հասարակություն
Իտալիայից կորոնավիրուսը Էջմիածին բերած կինն առողջացել է եւ գնացել տուն
Ամենաընթերցված
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված...
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղա...
Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տ...
×
❮
❯