Հարցազրույց

Դասախոսին իր քաղաքական հայացքների համար բուհից հեռացնելն ամենանողկալի երևույթն է

Դասախոսին իր քաղաքական հայացքների համար բուհից հեռացնելն ամենանողկալի երևույթն է

Երեկ տեղեկացանք, որ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ Երևանի պետական համալսարանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը և Գասպարյանը փաստացի հեռացվել է մայր բուհից: Նա դասավանդում էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Դրանից առաջ նույն «ձեռագրով» բուհից հեռացվել էր Մենուա Սողոմոնյանը, ով նույնպես ընդդիմադիր հայացքներ ունի: Մենք զրուցել ենք Աբրահամ Գասպարյանի հետ:

- Ֆեյսբուքում գրառում էիք արել և ակնկարկել, որ խորամուխ եք լինելու, ձեռքերը ծալած չեք նստելու: Ի՞նչ եք պատրաստվում անել: Դատական հայց չե՞ք ներկայացնելու:

- Ոչ միայն դատական հայց, այլև նմանատիպ այլ գործողություններ, որոնք հաստատ ոմանց դուր չեն գալու, հաստատ…. ի դեպ ոչ միայն ես, այլև բոլոր այն ընկերները, ովքեր քաղաքական հայացքների պատճառներով ակնհայտորեն զրկվել են աշխատանքից: Բայց հետագա քայլերի մասին կխոսեմ ավելի ուշ:

- Բայց բուհերից պատասխանում են, թե քաղաքական հայացքները ոչ մի կապ չունեն այն հանգամանքի հետ, որ պայմանագիրը չեն երկարացնում: Ասում են, որ ընդդիմադիր հայացքները Դուք եք դարձնում «մատի փաթաթան»:

- Իսկ ի՞նչ էիք կարծում` ասելու էին քաղաքական դրդապատճառներո՞վ են հեռացնում մեզ: Պարզից էլ պարզ է, որ պետք է ստեն, խաբեն, պետք է մի պատրվակ գտնեն, որպեսզի արդարացնեն իրենց վերադասի` վարչապետի աթոռը զբաղեցնողի ակնկալիքները: Ես նախքան բուհն ավարտելը դասավանդել եմ համալսարանում, երբ դեռ ասպիրանտուրայի ուսանող էի:

- Ինչու՞ է իշխանությունն այդպես վախենում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից: Երբևէ ուսանողների շրջանում քարոզ, ագիտացիա արե՞լ եք` իշխանության դեմ:

- Եթե իմ փոխարեն Ձեր առջև կանգնած լիներ մի նորավարտ երիտասարդ, այս հարցը տեղին կլիներ: Պրոֆեսիոնալիզմը մնում է պրոֆեսիոնալիզմ, անկախ այն բանից, թե ով ինչ գաղափարների կրող է, ինչ քաղաքական հայացքներ ունի և այլն: Բնականաբար, երբ քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մասին ես խոսում, կամ դասավանդում և քո հիմնարար առարկաները բուհի և ուսանողի համար դրանք ենք, ապա դժվար թե լսարանում խոսես քվանտային ֆիզիկայի մասին, բնակաբար պետք է խոսեմ քաղաքագիտությունից, քննարկելով նաև Հայաստանին սպառնացող վտանգները, քաղաքական համակարգի արձագանքը և այլն: Եթե դա պետք է քարոզչություն կամ ագիտացիա համարվի, դա նշանակում է, որ այդ մարդիկ իրոք գիտության հետ որևէ աղերս չունեն և չեն հասկանում ոչ մի բանից: Ես ունեմ գիտամանկավարժական մեծ փորձ, ոչ միայն ես, այլև բուհից դուրս մնացած մյուս դասախոսներն ուսանողների շրջանում ունեն մեծ հեղինակություն:

- Բոլոր ժամանակներում էլ բուհերում եղել են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ: Ես հիշում եմ՝ նախկին իշխանությունների ժամանակ կային ՀԱԿ-ի գաղափարներին հարող դասախոսներ, ովքեր ԵՊՀ-ում շատ ակտիվ էին և նրանց ոչ ոք չէր զրկում բուհում դասախոսելու իրավունքից: Հիշո՞ւմ եք դեպքեր, երբ մայր բուհից քաղաքական հայացքների պատճառով դասախոսներ հեռացվեին:

- Հիշում եմ, հիմա անուններ չտամ, որովհետև կարևորը երևույթն է: Ես առաջին դատապարտողներից եմ եղել և համարել եմ, որ դա շատ սխալ է: Դեռ 2008 թվականին սկսած այդ մասին խոսել եմ և այսօր էլ ինձ համար ակադեմիական ազատությունը շարունակում է մնալ առաջնահերթ: Անկախ փաստից, թե որ ժամանակաշրջանում և ում նկատմամբ կարվի նման քայլ, խիստ դատապարտելի արարք է: Ինչպես ուսանողն, այնպես էլ դասախոսն ունի իրավունք ազատ լինելու իր քաղաքական հայացքներում: Լրիվ այլ հարց է, եթե դասախոսն ինչպես նշեցիք` զբաղվի քարոզչությամբ, բայց դասախոսին իր քաղաքական հայացքների համար բուհից հեռացնելն ուղղակի նողկալի երևույթ է: Հանրային պարսավանքը, բուլինգը, խոշտանգումները ընդդիմադիր դասախոսների հանդեպ փաստում է «ժողովրդավարության բաստիոն»-ի առկայության մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image