Այլ

Թորոսյանը բացահայտեց իշխանության ներքին վախերը

Թորոսյանը բացահայտեց իշխանության ներքին վախերը

Առողջապահության համակարգում իր սև գործն անելուց հետո, Արսեն Թորոսյանը տարվեց Փաշինյանի « դաչա»՝ քիմմաքրման նպատակով։ Այսօր քիմմաքրումից հետո դեսանտ է իջեցվել Սոցապ նախարարությունում և նրան թվում է, թե հանրությունը չի տեսնում այն «լաքաները» , բծերը , որ քերելով անգամ նրանից չեն պոկվել։ Փաշինյանի կարուսելային «պաշտոնափոխության» զոհերից է, երբ մահապարտի նման, եթե անգամ նրան բզկտեն, ասելու է՝ ես քոնն եմ մինչև վերջին շունչս։

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի իմ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է»։ Ու՞մ է ասում՝ հանրությա՞նը, բայց հանրությունն իրեն անգիր գիտե։ Ոնց որ ասի՝ ես Արսեն Թորոսյանն եմ, Գարդասիլ Արսենը կամ Դոկտոր Մահը։ Ինչու՞ է ընտրությունից 8 ամիս առաջ հայտարարում։ Վախենում է մոռանա՞։ Փաշինյանը չի թողնի, որ մոռանա,  կհիշեցնի կոմպրոմատների տեսքով։ Հանրությունը գիտի, որ վարչապետի իր թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և Նիկոլի նախընտրած նախարարն էլ ինքն է։ Բայց ինչու՞ է ասում, ո՞վ է կասկածում , որ նախագահի իր թեկնածուն իրեն պարտակողն է։ 

Արսեն Թորոսյանն իր հայտարարությամբ մի շատ կարևոր գաղտնիք է ասում։ Նա տեղեկացնում է, որ թիմի ներսում կա մրցակցային տագնապ, թիմը լոյալությունը սասանված է, վախ ունի, որ «մինչ ընտրություններ սցենարը կարող է փոխվել»։ Իր հայտարարությամբ նա հավատարմության ցույց է անում։ Հոգեբանության մեջ սա կոչվում է «Միայնակ հավատացողի բարձրախոսային սինդրոմ»։ Եթե մարդը վստահ լինի իր համոզման վրա,  չի ասի՝   «Իմ շունը իմ շունն է», «Իմ ստվերը իմն է», «Իմ կինը իմ կինն է»։ Բարձրախոսային սինդրոմի էությունն այն է, որ մարդու ներսում հոգեբանական տագնապ կա,  և նա ուզում է բարձրաձայնելու միջոցով հաղթահարել ներքին տագնապը։ Թորոսյանը պարզ խոստովանեց, որ իշխանությունը տագնապի մեջ է, բայց անգամ այս պարագայում ինքը ասում է, որ «Վարչապետի իմ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է»։ Սա բարձրախոսային սինդրոմն է, երբ հավատարմությունը դառնում է վախի լեզու։ Կարուսելային պաշտոնափոխության հերթական զոհը, մահապարտ զինվորի տրամաբանությամբ, կրկնում է հավերժական երդումը․ «Ես քոնն եմ մինչև վերջին շունչս»։ Տագնապի ինքնաբացահայտում է։ Սա հավատարմություն չէ, հավատարմության պարտադրանք է սեփական ներխեղված վախերի դեմ։ Նման հայտարարություն անում են միայն այն ժամանակ, երբ ներսում հակառակ ձայն կա։
Այդ հայտարարությունն իր վախն է ցուցադրում․ «Ես վախենում եմ, որ կարող եմ կորցնել իմ տեղը»։ Թորոսյանը բառերով չի դավաճանում  թիմին․ նա բացել է գաղտնիքը, որ թիմը տագնապի, ներքին վախերի  ռեժիմի մեջ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image