Հասարակություն

Ամերիկյան բանակը կմասնակցի՞ պաղեստինա-իսրայելական էսկալացիային 

Ամերիկյան բանակը կմասնակցի՞ պաղեստինա-իսրայելական էսկալացիային 

Ամերիկյան բանակի նախկին գեներալ Ջեք Քինը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ամերիկյան բանակը կմասնակցի՞ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրացմանը եւ որ դեպքում դա կարող է տեղի ունենալ։

Նա մասնավորապես ասել է․ «Եթե ՀԱՄԱՍ-ին հաջողվի հաթահարել իսրայելական հակաօդային պաշտպանության երեք համակարգերը՝ «Երկաթյա գմբեթը», «Սլաքն» ու «Դավիթի պարսատիկը», իսրայելական կողմը կսկսի մեծ կորուստներ կրել ամենօրյա ռեժիմով եւ չի կարողանա ոչնչացնել պաղեստինյան հրթիռային արձակման բոլոր համակարգերը։ Այդ ժամանակ հնարավոր է, որ նրանք դիմեն ամերիկացիների օգնությանը։ Արդյոք մենք՝ ամերիկացիներս, դա կանենք։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մեր նախագահը մերժի նրանց խնդրանքն ու ասի՝ «ոչ»։

Իսրայելական կողմը երբեք մեր զորքերի օգնությունը չի խնդրել պատերազմ մղելիս՝ սկսած 1948 թվականից մինչեւ հիմա։ Ես չեմ կարծում, որ նրանք դա կանեն նաեւ հիմա։ Սակայն եթե նրանք կարիքն ունենան արյունահեղությունը կանգնեցնելու, եւ դա ինքնուրույն չկարողանան անել, ամենայն հավանականությամբ մեզ օգնության խնդրանքով կդիմեն եւ մենք չենք մերժի»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image