Կատալոնական «Բարսելոնայի» մարզական ղեկավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ բացատել է Դորտմունդի «Բոռուսիայի» կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկի հետ հնարավոր համագործակցության տարբերակը։ Այս մասին հայտնում է sport.es պարբերականը։
Համաձայն հոդվածի, «Բարսելոնայում» թեեւ ընդունում են, որ գերմանացի մարզիկը ունի շատ օգտակար հատկանիշներ, սակայն արագության հետ կապված խնդիր կա, որպեսզի կարողանա ադապտանալ Հանս-Դիթեր Ֆլիքի գլխավոր մարզչի խաղային ոճին, որով առաջնորդվում է թիմը։ Հետեւաբար նաեւ՝ քսանվեցամյա Շլոտերբեկին ձեռք բերելու «մրցավազքում» կատալոնացիները չեն մասնակցի։ Հիշեցնենք, որ Նիկո Շլոտերբեկի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։