Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Մարտուն Գրիգորյանն անդրադարձավ իրավապահների կողմից իրենց տունը խուզարկելուն, հոր եւ որդու նկատմամբ քրեական գործ հարուցելու փորձերին: Նրա խոսքով՝ գործ են հարուցում Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա, ըստ որի Գյումրու ինչ-որ հատված իրենց կողմից շիբինապատվել է, եւ դա դիտարկվում է ընտրակաշառք:
«Սա աշխատելու է իրենց դեմ, ամեն ինչ նորմալ է, ես երեկ եմ ասել, որ պատրաստ լինենք սրան։ Մենք սովոր ենք, բոլոր ընտրություններից առաջ իմ թիմի ու ընտանիքի անդամների նկատմամբ արվել է: Իշխանությունն էլ ավելի գցեց Սարիկ ՄԻնասյանի վարկանիշը, սա Գյումրին է, էսքան մարդուն բռնոել, կալանավորել Սարիկի համար, սա մնալու է Սարիկի վզով, սա ուղղակի նվեր է մեզ՝ ընդդիմադիրներս: Լրիվ նորմալ է, սպասելի է, երեկվա շռնդալից ընդունելությունն ու թափը տեսնելով, էս ամեն ինչին մենք սպասում էին»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանությունը Գյումրիում լայնածավալ գործողությունների է անցել, համայնքի ղեկավարի թեկնածուներից մի քանիսի նախընտրական շտաբ են ներխուժել հակակոռուպցիոնն ու 6-րդ վարչությունը եւ ընտրակաշառքին վերաբերող փաստեր են փնտրում: