Հասարակություն

Հակոբ Շահգալդյանը հինգերորդ անգամ երդվեց որպես Չարենցավանի համայնքապետ (տեսանյութ)

Հակոբ Շահգալդյանը հինգերորդ անգամ երդվեց որպես Չարենցավանի համայնքապետ (տեսանյութ)

Չարենցավան խոշորացված համայնքում այսօր տեղի ունեցավ համայնքապետ, ընտրություններին «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը: Հակոբ Շահգալդյանն արդեն հինգերորդ անգամ է երդվում որպես Չարենցավան համայնքի ղեկավար:

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Չարենցավանում ամենաշատ ձայն հավաքել էր Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքը` ստանալով ավագանու 14 մանդատ, երկրորդ տեղում ՔՊ-ն է` 11 մանդատով, երրորդը «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որն ստացել է 2 մանդատ:

Նկատենք նաև, որ Շահգալդյանի երդմնակալության արարողությանը ներկա էին միայն «Միասնական համայնք» դաշինքից ընտրված ավագանու անդամները: ՔՊ և «Ապրելու երկիր»  կուսակցության անդամները ներկա չէին:

Մանրամասն՝ տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image