«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջիկայում կհայտնի ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին՝ երեկ մեզ ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Տեղեկություններ կային, որ նրանք վերջին ամիսներին ինտենսիվ բանակցում են Գագիկ Ծառուկյանի հետ եւ միանալու են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը: Սակայն երեկ մեզ լուրեր հասան, որ համագործակցությունը գլուխ չի եկել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԵ հիմնադիր, Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կողմ չի եղել դրան, սակայն Մեսրոպ Առաքելյանը երեկ մեզ ասաց, որ դրանք հեքիաթներ են՝ իրականությունից հեռու։ Մյուս թեւից մեզ ասացին, որ Ծառուկյանը հակված է եղել միայն Մանե Թանդիլյանին ընդգրկել, բայց դրան էլ «Ապրելու երկիրը» համաձայն չի եղել: Առաքելյանին հարցրինք` իսկ Արման Թաթոյանի հետ չե՞ն փորձել բանակցել: Ասաց․ «Տարբեր ուժերի հետ եղել են ու կան քննարկումներ, վերջնական որեւէ որոշում չունենք դեռ»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Կադրային ռակիրովկաներ թաղապետարաններում
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից այսօր հրաժարական ներկայացրեց Ռոմիկ Մխիթարյանը, որ...
Առաջին կարգի նախազգուշացում
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կառավարության որոշմամբ հուլիսի 22-24-ը Երևանում Հայագիտական միջազգային կ...
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
Հուլիսի 13-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...
×
❮
❯