Կառավարության նիստում այս պահին քննարկում են քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը: Դա նշանակում է, որ 2023 թվականից բոլոր քաղաքացիները պարտավոր են հայտարարագիր ներկայացնել:
Նախագիծը զեկուցող ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ առաջին երեք տարում խումբ-խումբ պետք է ՀՀ քաղաքացիները ներգրավվեն այս պրոցեսում: Այսինքն` երեք տարի անց ՀՀ բոլոր քաղաքացիները կդառնան հայտարարագիր լրացնող:
«Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ` հարկային գործակալի կողմից, գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: