Այսօր հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
«Հավելյալ մեկնաբանություն տալ դեռևս չեմ կարող։ Նույնն է իրավիճակը, բոլոր կայարաններում մոտ մեկ ժամ է տեղազննում է իրականացվում։ Բոլոր կայարաններից մարդկանց տարհանել են։ Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են»,-այս մասին «Հրապարակին» ասաց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Նշենք նաև, որ ահազանգից քիչ անց դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: