Գիշերը լավ է անցել։ Մեր մարտական ընկերներից գիշերն այստեղ հերթապահել են ու դա մեզ հնարավորություն է տվել գիշերը քնել։ Ես ու Արթուրը ամբողջ գիշերը հանգիստ կարողացել ենք քնել։ Մեզ շատ էին խորհուրդ տալիս, որ գոնե գիշերը անպայման քնենք, որովհետև դա էներգիայի աղբյուր է, էներգիա խնայելու միջոց է։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, ով մարտական ընկերոջ՝ Արթուր Ավագյանի հետ արդեն երկրորդն օրն է հացադուլ է անում՝ ի պաշտպանություն Արցախի։
«Երեկ մեզ հարյուրավոր մարդիկ են մոտեցել ու ամենաուրախալին այն է, որ մեծ մասը հենց երիտասարդներն էին։ Քննարկել ենք, թե իրենց իրենց հետագա ներգրավվածությունը ինչպես են պատկերացնում ու այսօր կոչով հանդես կգանք ու արդեն կոնկրետ կասենք։ Ակնկալվում է նաև, որ այսօր արդեն ուրիշ ֆորմատով պետք է երիտասարդները հավաքվեն այստեղ։ Ոչ թե գան ճշտեն, թե ես ու Արթուրը ոնց ենք, այլ այսօր պիտի անպայման հավաքվել այստեղ։ Մենք կոչը հնչեցնելու ենք 11։30-ին»,- նշեց Կիրակոսյանը