Այլ

Կասկածելի ԱԹՍ-ներ՝ ՊՆ բազայի և օդանավակայանների վրա. ահազանգ

Կասկածելի ԱԹՍ-ներ՝ ՊՆ բազայի և օդանավակայանների վրա. ահազանգ

Վերջին 24 ժամվա ընթացքում Մյունխենի օդանավակայանի երկու թռիչքուղիներն էլ երկրորդ անգամ են փակվել մոտակայքում անհայտ ծագման անօդաչու թռչող սարքեր նկատելու պատճառով։

«Գերմանացի օդային երթևեկության կարգավարները նախազգուշական միջոցներով սահմանափակել են Մյունխենի օդանավակայանում թռիչքները՝ չհաստատված անօդաչու թռչող սարքի նկատման պատճառով», - ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։ Թռիչքները կասեցված են «մինչև հետագա ծանուցում»։

Հինգշաբթի երեկոյան Մյունխենի օդանավակայանը նույնպես մի քանի ժամով փակվեց, քանի որ իշխանությունները կասկածում էին, որ օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել։

«Եթե մեզ այսօր թույլ չտան թռչել, ապա անկասկած ավելի շատ ուղևորներ կմնան, քան երեկվա 3000-ը», - Reuters-ը մեջբերում է օդանավակայանի խոսնակի խոսքերը։

Bild-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ի երեկոյան անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Գերմանիայի օդային տարածքում ոչ միայն Մյունխենի, այլև Էրդինգի ավիաբազայի վրայով, որտեղ գտնվում է Բունդեսվերի՝ երկրի ՊՆ-ի նորարարական կենտրոնը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image