Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։
Պարզվում է թիկնապահներին այս անգամ այլ բանի համար են ձերբակալել:
«4 անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն»,-«Հրապարակ»-ին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։