Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անձամբ հարցեր չունեմ, քանզի հասկանում եմ 44 օրվա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասնակցության իր անձնական դրդապատճառները։
Բայց կան մի քանի «տարօրինակ» հայտարարություններ, որոնք հարցեր են առաջացնում:
Երբ խոսվում է այն մասին , որ չնայած 2020 թվականին պատերազմ սկսելու հավանականության բարձր աստիճանին, Հայաստանի իշխանությունները չէին կարող կանխատեսել թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակման մոտավոր սկիզբը, ապա սա իրականում չափազանց «զարմանալի» է ( սա գրում եմ հեգնանքով)։
Տեսե՛ք...
2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի, տեխնիկա և սպառազինություն է տեղափոխում Արցախի շփման գծի և Հայաստանի սահմանների մոտ՝ զորահավաք անցկացնելով և, օրինակ, իր բնակչությունից պիկապներ առգրավելով:
Պետք չէ զինվորական լինել այդ գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար, Այսինքն ՝ Ադրբեջանը պատրաստվում է հարվածել։
Այս առիթով բազմիցս և հրապարակայնոր եմ խոսել եմ հանրային տարբեր հարթակներից, 2020 թ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ավելին, այս զարգացումների անխուսափելիության մասին հիապակայնորեն խոսել է թերևս 2020 թ մայիս-հունիս ամիսներին Գագիկ Ծառուկյանը։
Սակայն իմ` սեպտեմբերին արված հայտարարությունից հետո, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, իշխանություններից պատասխան եմ ստացել, որ հիստերիա եմ բարձրացնում հասարակության մեջ և ընդհանրապես «ամեն ինչ նորմալ է»։
Երկրորդ՝ երբ լսումների ժամանակ խոսվում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չէին կարող ենթադրել, որ թուրքերն անմիջականորեն կներգրավվեն պատերազմում, ապա այս հայտարարության մեջ ակնհայտ սուտ կա։
2020 թվականի օգոստոսից ի վեր բաց աղբյուրներում անընդհատ տեղեկություններ էին հայտնվում զորավարժությունների անվան տակ Ադրբեջան թուրքական հատուկ նշանակության ուժերի և ավիացիայի ստորաբաժանումների տեղափոխման մասին։
Այս մասին ես նույնպես բազմիցս հրապարակավ խոսել եմ 2020 թվականի սեպտեմբերի սկզբին և մշտապես պատասխան եմ ստացել իշխանությունների ներկայացուցիչներից, որ թուրքերը պատերազմի մեջ չեն մտնելու։ Ասեմ ավելին, իշխանությունների հերքումները Թուրքիայի մասով կատաղի բնույթ էին կրում:
Ինչո՞ւ
Պետք չէ ճակատին յոթ թիզ ունենալ, որպեսզի 2020 թվականի օգոստոսին իշխանությունները հասկանային, որ Թուրքիան ուղղակիորեն կմտնի պատերազմի մեջ ։
Ինչու՞ իշխանամետ վերլուծական կենտրոններն ուշադրություն չէին դարձնում գալիք պատերազմին թուրքական մասնակցության ակնհայտ նշաններին։
Ինչու՞
Ինչու՞
Ինչու՞
Արման Աբովյան