Այլ

Չինաստանը դեմ է Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժմանը․ չինացի լրագրող

Չինաստանը դեմ է Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժմանը․ չինացի լրագրող

Չինաստանը դեմ է ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանն ու հայ-ադրբեջանական լարումներին, բայց այս օրերին չինական լրատվամիջոցների ողջ ուշադրությունն ուղղված է իսրայելա-պաղեստանյան հակամարտության վրա։

«Հրապարակի» հետ զրույցում ասաց «Գլոբուս Նյուզ» լրատվական կայքի լրագրող, չինացի Քուանբին Յինը։

«Չինաստանը դեմ է դրան, բայց այս օրերին չինական մեդիայի ողջ ուշադրությունն ուղղված է իսրայելա-պաղեստանյան հակամարտության վրա, և ուշադրություն չի դարձնում հայկական խնդիրներին», - ասաց չինացի լրագրողը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Չինաստանի դիրքորոշումը Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման ու հայ-ադրբեջանական լարումների վերաբերյալ:

Հարցերին՝ «ինչպիսի՞ն կլինի Չինաստանի մոտեցումը, եթե զինված բախում բռնկվի» և «ինչպե՞ս է Չինաստանը վերաբերվում Սյունիքի մարզով կամ Սյունիքի մարզի Մեղրի համայնքով երթուղու կամ միջանցքի տրամադրմանը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանին», պատասխանեց․

«Չեմ կարծում, որ մեր դիվանագետները ուշադրություն են դարձնում կամ անկախ դիրք են զբաղեցնում: Նրանք հետևում են Ռուսաստանի դիրքորոշմանը»։

Յինի խոսքերով՝ Չինաստանի համար ավելի վերահաս սպառնալիք է ներկայացնում հետամերիկյան Աֆղանստանը։ 

Չինաստանը տեսնո՞ւմ է պանթյուրքիզմի կամ Մեծ Թուրան ստեղծելու վտանգ, եթե Թուրքիայի և Ադրբեջանի միջև  այս երթուղին անցկացվի՝ հաշվի առնելով ույղուրական հարցը: «Չինաստանի համար հետամերիկյան Աֆղանստանը` թալիբների վերահսկողության ներքո, ավելի վերահաս սպառնալիք է ներկայացնում», - եզրափակեց Քուանբին Յինը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image