Քաղաքականություն

Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց Ալավերդու համայնքապետ 

Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց Ալավերդու համայնքապետ 

Այսօր Ալավերդի խոշորացված համայնքում տեղի է ունենում նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ավագանին պետք է համայնքի նոր ղեկավար ընտրի։

Նշենք, որ այստեղ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ չէր ձևավորվել, դրա համար «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցությունները վերջում որոշեցին կոալիցիա կազմել և քաղաքապետ ընտրել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։ Վերջինս եղել է  Ախթալայի քաղաքապետը։ Նիստն արդեն մեկնարկել է, քվորում կա՝ չնայած ավագանու ՔՊ-ական անդամների բացակայությանը։ ՀԱԿ-ն ու ՔՊ-ն հրաժարվեցին թեկնածու առաջադրել, մնաց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն, որին աջակցում է նաև ՀԱԿ-ը։ 

Հայտարարվեց քվեարկությունը, բոլոր ներկաները «կողմ» քվեարկեցին Արկադի Թամազյանի թեկնածությանմը, «դեմ» կամ «ձեռնպահ» չկար։ Թամազյանի ընտրությունը ուղեկցվեց ծափողջույններով ու շնորհավորական խոսքերով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image