Հասարակություն

Փաստաբաններին ծեծի ենթարկած 2 ոստիկան ազատվել է պաշտոնից

Փաստաբաններին ծեծի ենթարկած 2 ոստիկան ազատվել է պաշտոնից

Փաստաբանների ծեծի միջադեպի կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ներկայումս ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Փաստաբանների պալատը ողջունում է Ներքին գործերի նախարարության կողմից ձեռնարկված միջոցները, որոնք ուղղված են ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ և բազմակողմանի  քննության ապահովմանը:

Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:

Սույն գործի ընթացքը կշարունակի լինել Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image