Հասարակություն

2 հազարամյա ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել 

2 հազարամյա ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել 

Թուրքական Կայսերի քաղաքի բնակիչն իր տան տակ հայտնաբերել է մոտ երկու հազար տարեկան ստորգետնյա քաղաք, հայտնում է TRT Haber-ը։ Տղամարդը լրագրողներին պատմել է, որ իր ընտանիքը տան տակ եղած տարածքը երկար ժամանակ օգտագործել է որպես ամբար եւ խոտի պահեստ։ Սակայն երբ ինքը կարողացել է մաքրել այն աղբից, իր առաջ բացվել է ստորգետնյա թունելների ցանց։

Նրա գնահատմամբ՝ տան տակ եղած ստորգետնյա քաղաքի մակերեսը կազմում է 300 քառ․ մետր։ Մասնագետները, կատարելով ուսումնասիրություններ, հայտարարել են, որ տան տակ երկու հնագիտական՝ մեկը մյուսից անկախ շերտեր կան, որոնք կարելի է հատել թունելների օգնությամբ։

Հիշեցնենք, որ Կայսերի քաղաքը գտնվում է պատմական Կապադովկիա երկրամասում, որտեղ բազմաթիվ ստորգետնյա քաղաքներ եւ քարանձավային վանքեր են հայտնաբերվել։ Քաղաքը հնում անվանվել է Ցեզարիա կամ Կեսարիա, եւ եղել է հռոմեական նահանգի կենտրոն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image