«Թիվ մեկ հարցն այժմ ԼՂ հայության տարհանումն է։ Արդյոք այնտեղ հայություն կմնա եւ որքան։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի առաջարկը, թե հարկ է արցախահայերին տեղափոխել Ռուսաստան հայ մեծահարուստների հաշվին, լիովին հնարավոր է։ Նրանք հիմա օթեւանի կարիք ունեն, իսկ ռուսերենին տիրապետում են հայաստանցիներից ավելի լավ։
ԼՂ ռուսական համայնքը բաղկացած է 4 հազար գրանցված անդամից։ 97 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրայնորեն առաջարկել է սահամանափակել հավակնությունները ԼՂ հանդեպ, սակայն դարձավ քաղաքական անիծյալ եւ հեռացվեց իշխանությունից։ Սակայն հիմա նույնիսկ կույրն է հասկանում, որ նա ճիշտ էր»,- գրում է Մոդեստ Կոլերովը։ Վերջինս նաեւ նկատում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին պետք է ճիշտ դասեր քաղել արցախյան իրավիճակից եւ նաեւ հարց բարձրացրել, թե Հայաստանից տարեկան 300 միլիոն դոլար է ստացել Արցախը, ուր են հիմա այդ գումարները։