Հասարակություն

«Նա պետք է վայր դնի լիազորությունները»

«Նա պետք է վայր դնի լիազորությունները»

Պատմաբան Արեգ Սավգուլյանը անդրադարձել է «Կանազի մշակութային տան» հրդեհին՝ այն դիտարկելով որպես Երևանի պատմամշակութային ժառանգության վնասման հերթական դրվագ։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է քաղաքային կառավարման լուրջ թերություններով։ Սավգուլյանի գնահատմամբ՝ քաղաքում առկա են մի շարք խնդիրներ՝ սկսած կանաչ տարածքների նվազումից ու միջավայրի վատթարացումից մինչև հաճախակի դարձած փողոցային ջրհեղեղներ և վերահսկողությունից դուրս շինարարական գործընթացներ։

Պատմաբանը նաև ընդգծել է, որ քաղաքապետի գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն շինարարական թույլտվություններ տրամադրելով, այլ պետք է ներառի քաղաքային կյանքի բոլոր ոլորտների արդյունավետ կառավարում։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ քաղաքային կառավարման համակարգում։

«Ավինյանը պետք է վայր դնի իր լիազորությունները»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image