ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տաթեւիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրում։
Նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի ներկայիս դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։
Ի դեպ, մամուլը գրեց, որ Կարապետյանի դուստրը իրականացնում է NewArmenia.am և 365news.am կայքերի կազմակերպչական աշխատանքները։
Նշենք նաեւ, որ Տաթեւիկ Կարապետյանը 25 տարեկան է, նախկինում բանկում է աշխատել։