Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատարանը անցել է Աշոտյանի խափանման միջոցի հարցի քննությանը, քանի որ նա գործով միակ մեղադրյալն է, որի նկատմամբ կալանք է կիրառվել։
Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Աշոտյանի նկտամամբ ընթացքող քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում է համարում։ Աթանեսյանի խոսքով՝ Աշոտյանի կալանավորման հիմքը հրապարակված ձայնագրություններն են, որոնցում տարբեր խոսակցություններ կան, խոսվում է Աշոտյանին օգնելու մասին ընդամենը, դա հայ ավանդույթ է։ Աթանեսյանի խոսքով՝ Աշոտյանը որևէ վկայի չի ուղղորդել, և իրավական որևէ հետևանք չի եղել։