Բրազիլիայում հրդեհ է բռնկվել 100-ից ավելի ուղևոր տեղափոխող ինքնաթիռում։
Shot տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ուղևորատար օդանավում հրդեհ է բռնկվել բրազիլական Գուարուլյոս քաղաքի օդանավակայանի թռիչքուղում։
Ալիքի փոխանցմամբ՝ հրդեհը տարածվել է LATAM Brasil Airbus A320 ինքնաթիռում, որի մեջ եղել է մոտ 180 մարդ։
Ականատեսները հայտնել են, որ սկզբում ինքնաթիռի սրահը լցված է եղել հեղձուցիչ ծխով, ապա պատուհանից երևացել են բոցեր։ Անձնակազմը սկսել է ուղևորների արտակարգ տարհանումը։
Տուժածների թվի մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։