Հարցազրույց

Թիրախավորված են այն համայնքները, որոնք մոտ են շփման գծին

Թիրախավորված են այն համայնքները, որոնք մոտ են շփման գծին

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դեռ շարունակում է իր սանձարձակ գործողություններով լարված պահել արցախահայությանը: Չնայած նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությանը, Ադրբեջանն անտեսում է պայմանավորվածության որևէ կետ կատարել, դրան հակառակ՝ պահանջներ  է ներկայացնում հայկական կողմին, և շարունակում իր ոտնձգությունները:  Այսօր էլ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանական կողմը անկանոն կրակահերթ է բացել  Թաղավարդ- Կարմիր շուկա  համայնքների ուղղությամբ: Զրուցել ենք Արցախի Ազգային Ժողովի  «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Այո, պաշտոնապես հայտարարված տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը մոտ 20 րոպե անկանոն կրակոցներ է իրականացրել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ, համապատասխանում է իրականությանը, սա ինձ հետ զրույցի ընթացքում հաստատել են նաև Թաղավարտի և Կարմիր Շուկայի բնակիչները:Բնակիչների ասելով թիրախավորված են եղել հիմնականում տեխնիկական միջոցները: Անկանոն կրակահերթ  է եղել, որի արդյունքում տուժել են բնակելի տներ, ավերածությունները դեռ ճշտվում են: Բնականաբար 20 րոպեանոց կրակոցները առանց հետևանք չէին  լինի:Հիմա ռուս խաղաղապահներն ու Ներքին գործերի նախարարության աշխատակիցները համատեղ ճշտումներ են կատարում, ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կտան, թե ինչ չափերի վնաս է տվել:Կարևորը, որ մարդկային զոհեր չկան:

-Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները արցախահայության նկատմամաբ, այս ամենն արվում է հայաստանյան իշխանությունների կողմից հայտարարված խաղաղության գնալու ճանապարհին:

-Նոյեմբերի 9-ից հետո, մենք այստեղ համենայնդեպս, գիտակցում ենք, որ որևէ խաղաղություն չի հաստատվել, դա միանշանակ է: Կա ուղղակի հարաբերական լռություն, որը ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ խախտվում է: Հատկապես թիրախավորված են այն բնակավայրերը, որոնք ավելի մոտ են շփման գծին և բնակիչներն անզեն աչքով են նույնիսկ տեսնում ադրբեջանցիներին: Կարմիր Շուկան և Թաղավարդը այդ առումով առաջին տեղում են, ու չեմ ասի՝ իրենք սովորել են կամ սովորական է դարձել նման ապրելակերպը, ոչ: Բայց իրենց համար դա անակնկալ չի, իրենք ամեն օր են սպասում, ամեն վայրկյան են սպասում նման դեպքերի՝ լավ ճանաչելով թշնամուն, նրա տեսակը: Ուղղակի, մենք՝ ինքներս, պիտի փաստենք, որ այն օրակարգը, որը  որ մեզ ստիպում են ընդունել,  և որը, իհարկե որևէ մեկս չենք ընդունելու՝ այսինքն զիջելու և հանձնելու արդյունքում գնալու ուրախ խաղաղությանը: Շատ լավ գիտենք, որ չկա այդպիսի բան: Մենք ունենք այնպիսի թշնամի, որի ախորժակը ամեն օր ավելի է բացվում:Եվ քոչվոր այդ ցեղը, որը մոտ 30 տարի չգիտեր ինչպես պահը հարմարացներ իր ուզածին հասնելու համար, որովհետև ինքը միայն խորամանկությամբ և նենգությամբ կարող էր անել որևէ բան, այսօր փաստորեն հայաստանյան իշխանությունների շնորհիվ կարողանում է փոքր Արցախում մարդկանց այսպիսի վիճակում պահել: Սա խաղաղության օրակարգն է: Այս ամենը  կատարվեց կրկին այն ժամանակ, երբ  նախատեսվախ էր  Ալիև-Փաշինյան հանդիպումը: Ես առավել քան վստահ եմ, որ երկու կողմի պայմանավորվածությամբ սա կրկին անգամ ինչ-որ վիճակ ստեղծելն էր, որ հետո ինչպես բնորոշ է Նիկոլին՝ իր կործանարար քայլերին գնալուց առաջ, ցույց տա, որ ինչ-որ մի բանը պետք է զիջել, որպեսզի կարողանանք մնացածը փրկե: Այս ձևով նաև փորձում են ծռել ու կոտրել արցախցու մեջքը և  ընդունելու են բոլոր տարբերակները, որը կառաջարկի Ալիև- Փաշինյան զույգը: Բայց, միանշանակ, արդեն այստեղ վաղուց  հրապարակավ՝ ապրիլի 14-ին, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, և որևէ կերպ չենք պատրաստվում հետ կանգնել այդ որոշումից: Ուղղակի՝ թե Նիկոլը, թե Ալիևը, չնայած նրան, որ լավ գիտեն, բայց լավ կլիներ, որ ևս մեկ անգամ հիշեին,որ Արցախում ապրում են մարդիկ, որոնք իրենց տուն-տեղը չեն թողնելու ու զիջելու որևէ մեկին:

-Ռուս խաղաղապահներն ինչպես են իրականացնում իրրենց առաքելությունները:

-Միանշանակ իրականացնում են իդեալական, որովհետև իրենք շատ արագ են արձագանքում նման դեպքերին: Եթե իրենք այնտեղ չլիեին, չեմ ուզում խոսել ու պատկերացնել, թե մոտ 2 տարվա ընթացքում ինչ արած կլինեին ադրբեջանցիները, որովհետև նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցիները թիրախավորած իրենց գործն են անում:

-Ադրբեջանը փաստորեն շարունակաբար ոչ միայն խախտում է եռակողմ պայմանավորվածությունը, այլ նաև՝ չի հարգում, արհամարհում է երրորդ կողմին՝ Ռուսասատանի նախագահին:

-Միանշանակ:Այստեղ խնդիրը միայն Ռուսաստանի նախագահի նկատմամբ արհամարհանքը չի:Արհամարհանքը սեփական ստորագրության հանդեպ է:Սա Ամեն անգամ ապացույց է, որ ադրբեջանցին, ոնց քոչվոր եղել է, այնպես էլ քոչվոր մնացել է: Ինքը չգիտի՝ ինչպիսին են մարդկային հարաբերությունները, չգիտի՝ինչպիսին են պայմանավորվածությունները հարգելը, իր համար խորթ են  նման բաները: Ինքը վայրենի, քոչվոր ցեղին բնորոշ ձևով, ինչ որոշում է, այն էլ անում է, բայց դրա փոխարեն շանտաժ անելու արվեստին է տիրապետում:Վայնասունները բարձրացնում են, որ հայկական կողմը չի կատարում իրենց պահանջները, այն դեպքում ,երբ եռակողմ պայմանավորվածությամբ բոլոր պայմանավորվածությունները  հայկական կողմը գլուխը կախ է կատարում, մի բան էլ ավել՝ փաստ՝ այդ այլընտրանքային երթուղին է շուտով, որը պատրաստվում են ընդունել: Իսկ ադրբեջանական կողմը, որևէ պայմանավորվածություն առ այսօր չի կատարվել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image