Հասարակություն

Իսրայելի մասին պատկերացումներն արմատապես կփոխվեն․ Le Figaro

Իսրայելի մասին պատկերացումներն արմատապես կփոխվեն․ Le Figaro

Ֆրանսիական Le Figaro պարբերականը գրում է, որ Մերձավոր Արեւելքի ժողվուրդների մոտ առաջիկայում արմատապես կփոխվեն Իսրայել պետության մասին պատկերացումները եւ այնպես, ինչպես Իսրայելի մասին մտածում էին նախքան ՀԱՄԱՍ-ի հարձակումը, այլեւս չեն մտածի։

Հոդվածի հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ պաղեստինցիների կողմից, որոնք գրեթե առանց դժվարության կարողանում էին ներթափանցել իսրայելական տարածք եւ գրավել հենակետեր եւ այլն, դրանց ցուցադրումը մեդիա տարածքում Մերձավոր Արեւելքի ժողովուրդների մոտ շոկային ազդեցություն է ունեցել։ Տարածված տեսանյութերն ու կադրերը լիովին հակասել են Իսրայելի մասին, որպես «անառիկ ամրոցի», պատկերացումներին, որոնք կային մինչեւ շաբաթ օրը։ Հենց այդ շոկային տպավորություններն էլ մոտակա ժամանակներում պահպանվելու է մարդկանց մոտ, եզրակացնում է  Le Figaro-ն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image