Ժամանց

Ում որդուն է նվիրել Մովսիսյանը իր ամենակարևոր շապիկներից մեկը

Ում որդուն է նվիրել Մովսիսյանը իր ամենակարևոր շապիկներից մեկը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը իր ամենակարևոր մարզաշապիկներից մեկը նվիրել է երգիչ Արկադի Դումիկյանի որդուն: Մարզաշապիկը առանձնանում է նրանով, որ ֆուտբոլիստը այն կրել է 2013 թվականին «Թերեքի» հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին անգամ այդ օրը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մոսկվայի «Սպարտակի» կազմում:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Սպարտակը» 3:0 հաշվով հաղթեց «Թերեկին»:
Մովսիսյանը «Թերեկի» դարպասը գրավել է խաղի 2-րդ, 29-րդ եւ 76-րդ րոպեներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image