Գյումրեցի որոշ թեկնածուների «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» Փաշինյանի սպառնալիքներից մեկ օր անց իրավապահները երեկ մասսայական խուզարկություններ իրականացրին թեկնածուների գրասենյակներում: Մարտուն Գրիգորյանի որդուն եւ հորը ձերբակալեցին։ Տեղեկացանք, որ իրավապահները հրահանգ են ստացել՝ ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջնել Գյումրի, այստեղ կլինեն նաեւ ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տեռոր իրականացնելու եւ ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։ Գյումրուց երեկ նաեւ ահազանգ ստացանք, որ թաղային հեղինակությունների միջոցով փորձում են ներազդել ընտրելու իրավունք ունեցող արցախցիների վրա։ Բայց ընդդիմությունն էլ է հակաքայլեր մտածել: Օրինակ, տեղեկացանք, որ հերթապահելու են Հայաստան-Վրաստան սահմանին, որ բռնացնեն-բացահայտեն Ախալքալաքից Գյումրի տարվող ընտրողների ավտոբուսները: Ըստ լուրերի, ընտրողների տեղաշարժի կազմակերպիչը Սարիկ Մինասյանի մտերիմ Արման Սահակյանն է` «Շիրակ» թիմի սեփականատերը:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել
Արամ Մելիքյանին մեքենա է հարվածել, որից հետո վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից։ Արամը պատմել է մի...
Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքներ...
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ աշխատանքային միգրանտների երեխան...
Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի
Իր անմիջական պարտականություններով զբաղվելու փոխարեն էկոնոմիկայի նախարար Պապոյանը կրկին նվիրվել է իրե...
Լույս չի լինի հուլիսի 27-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանայի...
×
❮
❯