Մեղրիում լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է հնարավոր հետընտրական զարգացումներին և քաղաքական լարվածությանը։
Նա պատասխանել է հարցին՝ արդյոք հնարավոր է, որ ընտրություններում պարտության դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձի տարբեր մեխանիզմներով հասնել նոր համապետական ընտրությունների անցկացմանը։
Քոչարյանի գնահատմամբ՝ նման քայլերը կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և առաջացնել հասարակական լարվածության աճ։ Նա նշել է, որ ներկայում հասարակական դաշտում առկա է բարձր մոբիլիզացիա, իսկ քաղաքական կրքերը սրված են։
Քաղաքական գործչի խոսքով՝ նման իրավիճակում օրենքից դուրս գործողությունների կամ ընտրական գործընթացների վերանայման փորձերը կարող են լուրջ ռիսկեր ստեղծել երկրի համար և բերել անկանխատեսելի զարգացումների։
«Ինքն իր գլխին մեծ փորձանք կբերի»,- ասել է նա: