Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձեւավորումը։ Այս մտահոգություններն առաջացել են հատկապես այն բանից հետո, երբ եկեղեցու եւ Վեհափառի դեմ տեւական պայքարից հետո, տարեսկզբին՝ Սուրբ ծննդի նախօրեին, Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին, այսպես կոչված, իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Ճանապարհային քարտեզի դրույթներից մեկն է՝ ընդունել նոր կանոնադրություն․ «Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։ Մենք գրել ենք, որ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը գրում է անձամբ Փաշինյանը, եւ որ այն պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր՝ գրանցման։ Այն կգրանցվի իբրեւ կրոնական հերթական կազմակերպություն, եւ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կդառնա, ժողովրդական լեզվով ասած` նոր աղանդի հիմնադիր։ Հայաստանում ներկայում վեց տասնյակից ավելի կրոնական կազմակերպություններ են գործում, Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ կլինի դրանցից մեկը։ Իշխանականներն էլ են գրեթե վստահ, որ իրականությունից բավականին հեռու է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ ինչպես Սերժ Սարգսյանը չուզելով հեռացավ, այնպես էլ Վեհափառն է հեռանալու։ Նրանք վստահ են, որ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռանալու, իսկ հեռացնելու այլ մեխանիզմ չկա։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդի...
«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է: -...
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատաց...
Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճ...
ՔՊ-ի վերջին շանսը
Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...
×
❮
❯