Այլ

Ինչպես երկիրը «բարեփոխեցիք», այնպե՜ս էլ  Եկեղեցին եք «բարեփոխում»

Ինչպես երկիրը «բարեփոխեցիք», այնպե՜ս էլ  Եկեղեցին եք «բարեփոխում»

Իշխանությունը Եկեղեցու մաքրագործման մասին է խոսում, բայց ովքե՞ր են «մաքրագործողները»։ Հանրությունը տեսնում է, որ Եկեղեցին «մաքրում է» մի ղեկավար,  ով ինքը մաքրման խիստ կարիք ունի։ Հանրությունը տեսնում է նրա հետ «ընկերացած» հոգևորականներ, որոնց մասին տասնյակ տարիներ բարձրաձայնում էր՝ ե՞րբ ենք պրծնելու սրանցից։ Ու ամենաբարձրը բարձրաձայնում էր Եկեղեցու «բարեփոխիչը»։  Ու հենց դա է, որ հավատ ու վստահություն չի ներշնչում, որ Եկեղեցին մաքրում ու բարենորոգում են։ Ու հենց դա է, որ եկեղեցու հետևորդների մեջ առաջացնում է խորը հիասթափություն՝ դուք ձե՜զ մաքրազարդեք, Եկեղեցու հետ գործ չունեք։ 

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր «մաքրագործման ժամանակ» Եկեղեցու շարքային հետևորդների հոգին աղտոտում եք, կոշտ, ցեխոտ ոտքերով տրորում եք նրա հավատը․․․ Եկեղեցու հետևից ընկնելով՝ մտածե՞լ եք, թե քանի միլիոն մարդ է ամենօրյա իր աղոթքներում ,,ձեզ հիշում,,՝ ոչ լավով։ Ձեզ թվում է, թե չոքելով ու երկինք նայելով, ապաշխարությու՞ն եք ստանում։ Աստված չի՞ տեսնում , թե ինչքա՜ն Սուրբ հոգիներ եք տրորում, ինչքա՜ն հավատի ծիլեր եք խեղում, ինչքա՜ն մարդկանց հավատի եք կպնում․․․ Սուրբ հոգի եք տրորում ու ամեն օր։ Բարեփոխու՞մ եք։ Գիտե՞ք ինչ են մտածում մարդիկ՝ ինչպես երկիրը «բարեփոխեցիք», այնպե՜ս էլ  Եկեղեցին եք «բարեփոխում»։ Իրենց աչքի առաջ է ձեր բարեփոխած ու բզկտված երկիրը։ Իրենց աչքի առաջ է  «բարեփոխած Եռաբլուրը»։ Իրենց աչքի առաջ է ձեր  «բարեփոխած» Արցախը։ Ասում էիք Արցախը Հայաստան է ու վերջ։ Իրենց աչքի առաջ է ձեր «բարեփոխած» Հայաստանը՝ իր սահմաններով։ Ողջ Հայաստանը սահման եք դարձրել ու կոմունալ հարմարությամբ պատ դրել, որ պաշտպանվեք հակառակորդից։ Միջնորմ եք դրել հակառակորդի առաջ  ու դրանով պարծենում եք։ Իրենց աչքի առաջ է փլուզված պետական կառույցները, որոնք ձեր աղյուսով եք պատել, ձեր «բարեփոխած» կադրերն են․․․
Ու հիմա Եկեղեցին եք «բարեփոխում»։ Աստված սիրեք, ոչ մի բան մի բարեփոխե՜ք․․․
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image