Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։ Գաղտնիք չէ, որ Հովհաննավանքի պղծության առաջին արարից հետո Փաշինյանը հրահանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ: Իսկ նրանք, ովքեր էլ չեն վախենում Աստծո պատժից ու անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում Եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդքան թմբկահարում է։ Եթե Եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովհաննավանքում կարգալույծ քահանան պատարագ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգեւորականներն էլ ատամնաբույժ կամ հայհոյանք գրող ստատուսչիկներ չէին լինի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա և...
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությ...
Ինչ է փոխանցելու Միշուստինը Պուտինի անունից
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ Եկատերինբուրգ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հե...
Ի՞նչ «պետական գաղտնիք» է հրապարակել գնդապետ Մալոյա...
ՊՆ հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանին երկու ամսով կալանավորեցին․ նրան մեղադրում են պետական գաղտնիք հ...
Արմենի համար, երբ ինքն արդեն հեռու է
Երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, բոլորը ծիծաղում են, մենք` լաց ենք լինում: Երբ թողնում ենք այս աշխար...
×
❮
❯