Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն նոր ուստարին հայտարարել է` «Անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍՆ-ն նոր ուստարին հայտարարել է` «Անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարությունը նոր ուսումնական տարին հայտարարել է «Անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի» տարի։ Համաձայն ԿԳՄՍՆ-ի, նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ եւ պաշտպանված կրթական մթնոլորտ։

Այդ նպատակով, սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման եւ հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաեւ մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի եւ անվտանգության ապահովման թեմաներով։

Բացի այդ, տարվա ընթացքում կկազմակերպվեն նախագծային աշխատանքների հանրապետական էքսպո՝ դպրոցականների անվտանգությանը վերաբերող նախագծերով, բռնության ու բուլինգի մասին թատերական ներկայացումներ եւ ֆիլմերի դիտումներ, առողջ կենսակերպի խթանման նպատակով հանդիպումներ սպորտում հաջողությունների հասած մարզիկների հետ, աշակերտական համաժողովներ եւ կլոր սեղան-քննարկումներ՝ «Անվտանգ եւ ապահով կրթություն» խորագրով:

 Նախարարությունը նախատեսում է յուրաքանչյուր ամիս իրականացնել թեմատիկ աշխատանքներ. օրինակ՝ սեպտեմբերին՝ ճանապարհային անվտանգության, հոկտեմբերին՝ տարհանման կանոնների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ անցած ուստարին էլ ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր մշակութային կրթության տարի, որի շրջանակներում ողջ տարի մարզերում կրթամշակութային էքսպոներ անցկացրեց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image