«Ցանկանում եմ մենամարտել Ջասթինի հետ, քանի որ նա տիրապետում է ժամանակավոր գոտուն։ Ես պատրաստ եմ հանդիպել Գեյջիին, օրինակ՝ ապրիլին կամ հունիսին, եթե Թոպուրիան պատրաստ չլինի»,- հայտարարել է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը:
«Եթե Իլիան վերադառնա, ես ստիպված կլինեմ սպասել։
Սակայն կա տարբերակ, որ իմ հաջորդ մրցակիցը կդառնա Գեյջին, և մենք կմենամարտենք լիարժեք տիտղոսի համար, իսկ Թոփուրիան կտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ՝ այնտեղ գոտու համար պայքարելու։ Իհարկե սրանք միայն ենթադրություններ են»,- նշել է նա:
Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում, հիշեցնենք, Ջասթին Գեյջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Փեդի Փիմբլեթին՝ նվաճելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Ամերիկացու հաջորդ մրցակիցը հավանաբար պետք է լինի դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան։