Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այսօրվա հայտարարությունը։
«Մենք խստորեն դատապարտում ու մերժում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը կրկնում է այն շրջանակների զրպարտությունները, որոնց միակ օրակարգը թշնամական է մեր երկրի նկատմամբ», - թվիթերյան իր էջում գրել է Քալընը:
«Մենք առաջարկում ենք ԱՄՆ նախագահին նայել իր սեփական պատմությանն ու ներկային», - նշել է թուրք պաշտոնյան: