Կառավարության նիստն այսօր սկսվեց և ավարտվեց առանց որևէ հարց քննարկելու: Նիկոլ Փաշինյանը նիստը սկսեց Իլհամ Ալիևի` երկու օր առաջ ունեցած ելույթին և հոխորտանքներին արձագանքելով: Նա մոտ 30 րոպե ծավալուն ելույթ ունենավ, որից հետո նոր անցավ օրակարգի հաստատմանը:
Օրակարգը հաստատելուց հետո Փաշինյանն առաջարկեց օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկել չզեկուցվող հարցերի փաթեթում: Բոլորը կողմ արտահայտվեցին, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգը սպառված է, նիստը` ավարտված:
Նշենք, որ Փաշինյանի կառավարությունը չզեկուցվող հարցերի քանակով ռեկորդակիր է, բայց այսպիսի բան դեռ չէր եղել, որ որևէ հարց չզեկուցվի: Այսօր այդ ռեկորդն էլ սահմանեց Նիկոլ Փաշինյանը: