«Հրապարակ»-ի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան։ Նա գտնվում էր Նաիրի բժշկական կենտրոնում։ Բառացի այսպես ասացին․
-Սիստեման քաշել, հանել են ու տարել։
«Սիստեման քաշել, հանել են ու տարել» բառերը դառնում են այս պատմության գլխավոր տրամադրությունը։ Դրանք կոշտ են, չոր ու մեխանիկական՝ կարծես մարդը ոչ թե իրավական որոշման սուբյեկտ է, այլ պարզապես տեղաշարժվող առարկա։ Այդ բառերում կա անզորություն, անտարբեր ու սառը վերաբերմունք, որտեղ մարդու հետ վարվում են , ինչպես շախմատի ֆիգուրի հետ։ Ու հենց դա՛ է ամենախոսունը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Ազգային բարերարը կրկին տեղափոխվելու է ԱԱԾ մեկուսարան: