Հասարակություն

Պուտինի՝ իշխանության ղեկին մնալու «սցենարներ» են մշակվում 

Պուտինի՝ իշխանության ղեկին մնալու «սցենարներ» են մշակվում 

Ռուսաստանում առաջին անգամ հանրային կարծիք ուսումնասիրող համառուսաստանյան կենտրոնը սոցհարցում է իրականացրել, թե արդյոք ռուսաստանցիները կո՞ղմ են, որ Վլադիմիր Պուտինը թողնի իշխանությունը։ Սա կարելի է ասել զարմանք ու տարակուսանք է առաջացրել շատ փորձագետների մոտ։

Ըստ ռուսալեզու մեդիատարածքում առկա տեղեկատվության, սոցհարցումը իրականացվել է երկու հարցի շուրջ՝ 

1․ Արդյոք Պուտինի՝ ՌԴ նախագահի պաշտոնից հեռանալը կբարելավի, թե կվատացնի իրավիճակը երկրում։ 

2․ Որեւէ մեկը կարող է փոխարինել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում։ Եթե այո, ապա՝ ով։ 
Փորձագետներին զարմացրել է, որ սոցհարցում իրականացնողները համարձակվել են նման հարց քննարկել։ Մինչ այս, կրեմլյան հովանու ներքո գտնվող եւ ոչ մի սոցիոլոգիական ուսումնասիրություն կատարող մարմնի մտքով իսկ չի անցել, որ նման բովանդակությամբ հարցում անցկացնի։ Սա նկատի ունենալով, կարծում են, որ ներկայումս Կրեմլում Պուտինի՝ իշխանության ղեկին մնալու հարցի շուրջ մի քանի «սցենար» է մշակվում եւ սոցհարցումն էլ նույն ժանրից պետք է համարել։ Տեսակետներից մեկի համաձայն, Կրեմլում նախատեսում են իրականացնել բեմականացում, ըստ որի, Պուտինը կհայտարարի, որ այլեւս չի պատրաստվում առաջադրվել առաջիկա ընտրություններում, որից հետո համաժողովրդական լաց ու կոծ կբարձրանա եւ կխնդրեն նրան՝ հանուն ժողովրդի առաջադրվել եւ չհեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ տեսակետի համաձայն, Պուտինն իրոք մտածում է «գահաժառանգ» գործողությունը գործարկել, ինչը մեկ անգամ արդեն արել է՝ հանձին Մեդվեդեւի։ Հնարավոր է նաեւ, որ Պուտինը փորձում է հասկանալ, թե ժողովուրդն ում է տեսնում նախագահի, այսինքն՝ իր /Պուտինի/ մրցակից։

Նշենք, որ Կրեմլում արդեն հաշվարկել են, որ հաջորդ տարվա ընտրություններում Պուտինը պետք է հաղթի ոչ պակաս, քան 80 տոկոսանոց վստահության քվեով, ընդ որում, մասնակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան 70 տոկոս։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image