Զարմանալի բացահայտումներ ենք կատարում՝ ուսումնասիրելով Նիկոլի թագավորության, այն է՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալ Հրանտ Ջիլավյանն անցյալ տարվա իր տարեկան հայտարարագրում նշել է հիպոթեքով գնված բնակարան, որը գտնվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցում եւ արժե մոտ 43 մլն դրամ: Նրան նշանակել էին ինֆորմացիա հավաքելու, բայց ինֆորմացիայի փոխարեն, փաստորեն, վարկեր է կուտակել: Սույն անձնավորությունը ծնունդով Լոռվա չքնաղ աշխարհից է:
Նրան Արտաքին հետախուզության պետ, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն է ժամանակին բերել ՄԻՊ գրասենյակ, ապա տարել հետախուզական ծառայություն՝ բարձր պաշտոն վստահելով, չնայած երիտասարդ տարիքին: Այդ ժամանակ Ջիլավյանն ընդամենը 29 տարեկան էր: Իսկ մինչ ՄԻՊ գրասենյակում աշխատելը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս էր: Բավականին բախտավոր դասախոս, ի տարբերություն, ասենք, Խորհրդային Միության Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար Եվգենի Պրիմակովի, որն Ակադեմիայի «չլենկոր» եւ տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր, բայց հետախուզությունը ղեկավարեց միայն 62 տարեկանում: