Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը ադրբեջանական «Քարաբաղին» բերել է 1 միլիոն եվրոյի վաստակած գումար։ Բացի այդ, գլխավոր փուլի վերջնական աղյուսակում 22-րդ տեղը գրավելու համար Ադրբեջանի չեմպիոնը կստանա մոտավորապես 4.5 միլիոն եվրո։
Այսպիսով, օկուպացված հայկական Ակնայի (ադրբեջանական անվանումը՝ Աղդամ) ակումբը ընդհանուր առմամբ կվաստակի մոտավորապես 5.5 միլիոն եվրո։
«Քարաբաղը» այս մրցաշրջանում արդեն վաստակել է ավելի քան 36 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլ դուրս գալու համար ակումբն ստացել է 18.62 միլիոն եվրո։ «Բենֆիկա»-ի, «Կոպենհագեն»-ի և «Այնտրախտ»-ի նկատմամբ տարած հաղթանակները բերել են 2.1 միլիոն եվրոյի օգուտ, ընդհանուր առմամբ՝ 6.3 միլիոն եվրո։
«Չելսիի» հետ ոչ-ոքին բերել է 700,000 եվրո գումար։ Փլեյ-օֆֆ փուլ անցնելը և 22-րդ տեղը գրավելը, կբերի լրացուցիչ 5.5 միլիոն եվրո։
Կան նաև վճարումներ, որոնք կապված են ակումբային գործակիցների և Եվրոպայում և դրանից դուրս հեռարձակման շուկաների հետ։ Այս առումով «Քարաբաղը» կստանա ընդհանուր առմամբ առնվազն 4.9 միլիոն եվրո։
Եվ եթե նրանք անցնեն 1/8 եզրափակիչ, ապա Ադրբեջանը ներկայացնող ակումբը կվաստակի լրացուցիչ 11 միլիոն եվրո։