Հասարակություն

Ինչ նպատակով է ՀԱՄԱՍ-ը հարձակվել Իսրայելի վրա․ տեսակետ

Ինչ նպատակով է ՀԱՄԱՍ-ը հարձակվել Իսրայելի վրա․ տեսակետ

Ամերիկացի փորձագետ Կարլոս Ռոան կարծում է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվել է Իսրայել պետության վրա, որպեսզի թույլ չտա Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների սերտացում, որի նախանշաններն արդեն սկսել էին նկատվել։ Համաձայն ամերիկացի փորձագետի, ՀԱՄԱՍ-ի զինյալները այս հարձակմամբ ցանկանում են հասնել նրան, որ արաբական մահմեդական այլ պետություններ եւս իրենց հարաբերությունները չփորձեն կարգավորել կամ սերտացնել Իսրայելի հետ։

Ռոան կարծում է, որ արաբական մահմեդական մի շարք երկրների, այդ թվում նաեւ՝ սաուդական միապետության եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորումը կամ սերտացումը կարող էր մոնումենտալ նշանակություն ունենալ ողջ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական դրվածքի համար։ Նա նաեւ հիշեցրել է, որ այդ տեղաշարժերը այժմ դեռ միայն «սաղմնային» փուլում են գտնվում։

Հարձակվելով Իսրայելի վրա, ՀԱՄԱՍ-ը, ըստ Ռոայի, Սաուդյան Արաբիային դնում է բարդ իրավիճակում, որտ ցանկանում էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել, որպեսզի դրանով որոշակի զսպող համակարգ ստեղծեր Իրանի՝ ռեգիոնի հանդեպ ունեցած հավակնությունների հանդեպ։ Բացի այդ, սաուդցիները նաեւ հետաքրքրված էին իսրայելական տեխնոլոգիաներով։ Այժմ արդեն, «պաղեստինյան գործերում» ամբողջությամբ խրված սաուդական միապետությունը այլեւս չի կարողանա հետեւել այս քաղաքական գծին, եզրակացնում է Կարլոս Ռոան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image