Քաղաքականություն

Ոչ մի հայհոյանք. Նիկոլը վախեցա՞վ ժողովրդից, թե՞ «հրադադար» հայտարարեց

Ոչ մի հայհոյանք. Նիկոլը վախեցա՞վ ժողովրդից, թե՞ «հրադադար» հայտարարեց

Վերջին շրջանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա բարձրագույն ներկայացուցիչների, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և առհասարակ իր ընդդիմախոսների հասցեին հայհոյախառն, գռեհիկ ու անպարկեշտ գրառումներ արած Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նախորդներից տրամագծորեն հակառակ հայտարարությամբ՝ կրկին ֆեյսբուքյան հարթակում:

«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ 

Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։ 

Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շնորհակալ եմ»,-գրել է նա։

Փաշինյանի և իրենից ետ չմնացող ու հաճախ էլ «քֆուրների ու անեծքների» չափաբաժնով նրան գերացանցող կողակցի` Աննա Հակոբյանի դեպքում այս «երդումը» առ ոչինչ է և հավատ չի ներշնչում: Ինչու՞: Որովհետև անհավասարակշիռ ու մարդատյաց պահվածքով,  հոգեխանգարմունքներով հայտնի իշխանական թիվ մեկ զույգը երդմնազանց և ուխտադրուժ է բոլոր ասպարեզներում՝ քաղաքականից մինչև համազգային:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ Փաշինյանները վախեր ունեն, մոտալուտ պարտության կամ ժողովրդի անագորույն ցասմանն անխուսափելի բախվելու վախեր, քանի որ, ինչքան էլ խելագարության շեմը հատեն, գիտակցում են՝ ժողովրդի համբերությունն անսպառ չէ, իսկ համբերության բաժակը վաղուց լցվել է և չի կարող պարպվել տարատեսակ «թամաշաներով» (վերջինը՝ Մայր Աթոռի վրա ուժայինների խայտառակ գրոհն էր և ի հետևանք՝ Միքայել Սրբազանի կալանավորումը):

Այս համատեքստում ուշագրավ է նաև ֆեյսբուքյան օգտատերերից Արամ Գևորգյանի այն գրառումը, թե իր ջանքերով ֆեյսբուքը հեռացրել է Փաշինյանի գրառումներից մեկը. «Վեհափառի մասին նիկոլի հերթական զզվելի գրառումը գնաց գրողի ծոցը»։  

Ավելի վաղ նա կրկին համանման ուրախալի լուր էր հայտնել:
Բացառված չէ, որ ֆեյսբուքյան խիստ կանոններն են նաև մղել Փաշինյանին հրաժարվել «հայհոյախոս պարականոնից»: Այսինքն, նրա հայտարարած «խոսութային հրադադարն» իրականում պայմանավորված է թե՛ սեփական վախերով և թե՛ վիրտուալ աշխարհի իշխանությունների ճնշմամբ: Երկու դեպքում էլ դրական կետն այն է, որ որոշ ժամանակ կհանգստանանք Նիկոլի, նրա կնոջ ու իշխանական մանրուխոշոր արբանյակների ամբարտավան, հիստերիկ ու հակաէկոլոգիական արտանետումներից:

Նկարում Փաշինյանի այն գրառումն է, որը ֆեյսբուքը հեռացրել է Արամ Գևորգյանի բողոքարկումից հետո:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image