Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Որոշել են փոշիացնել ընդդիմության ձայները

«Հրապարակ»․ Որոշել են փոշիացնել ընդդիմության ձայները

Հայաստանում կուսակցաշինության բումը շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել։ Ապրիլի 10-ին նշանակված է «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որը կկայանա Մելիք Ադամյանի կառավարության նիստերի դահլիճում։ Իշխանական աղբյուրը վկայում է, որ կուսակցաշինությունը խրախուսվում է իշխանությունների կողմից։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել աջակցել նորաթուխ ուժերին, որ հնարավորինս շատ կուսակցություն մասնակցի ընտրություններին եւ որքան հնարավոր է՝ շատ փոշիանան ընդդիմության ձայները։

Ըստ օրենքի՝ ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, եւ առյուծի բաժինը հասնում է իշխանությանը։ Այսինքն՝ արդյունքում շահելու է Փաշինյանը։ 2018-ին այդ «փոշին» կազմել է 17 տոկոս, որից 10-ը ստացել է «Իմ քայլը», եւ նրա 73 տոկոսից 10-ը հակառակորդների ընտրաձայներն էին։ Իշխանությունը հաշվարկել է, որ վարչական ռեսուրսով կձգի 40 տոկոսի, կգումարվի 10-15 տոկոս «փոշին», ԸՕ-ն նաեւ 3 տոկոս բոնուս է նախատեսում ամենաշատ քվե ստացողին, որ նա ձեւավորի կայուն մեծամասնություն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image