Հասարակություն

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

«Քիչ առաջ վերականգնվեցին Երևանի Կարեն Դեմիճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքները։ Տեխզննման աշխատանքների արդյունքում ոչ մի ռումբ էլ չի հայտնաբերվել»,- այս մասին «Հրապարակին» ասաց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ 

Նշենք նաև, որ ահազանգից քիչ անց դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: 

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել էին

ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերի որոնողական աշխատանքներից հետո.  Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image