Այլ

ԱՄՆ-ն հարձակվում է մեզ վրա․ ադրբեջանական ԶԼՄ

ԱՄՆ-ն հարձակվում է մեզ վրա․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանական «Haqqin»-ը հակաամերիկյան հերթական հոդվածն է գրել` «Վաշինգտոնի՝ Ադրբեջանի վրա հարձակման նոր թիրախները» վերնագրի ներքո։

Վերջին շրջանում Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա ուժեղացող գաղափարախոսական ճնշման մասին առաջին հոդվածում նկարագրվում են դրա հիմքում ընկած գործոնները։ Բայց մեր պետության կողմից վարվող քաղաքականության վրա ներազդման կոշտ փորձերը դրանով չեն սպառվում։ Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրերս առաջարկել է Ադրբեջանին առնչվող լրացումներ մտցնել «Ադրբեջանի ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքում» (National Defense Authorization Act)։

Բնականաբար, դրանք ուղղված են երկրի քաղաքական ու տնտեսական կայունության դեմ։  Փոփոխությունների ու լրացումների հեղինակները Կալիֆորնիայից,  այսինքն` ԱՄՆ-ում հայերի կոմպակտ բնակության վայրերից մեկից ընտրված պատգամավորներ Թոնի Կարդենասը, Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանն են»,- ադրբեջանցի հոդվածագիրն ավելացնում է․ «Ենթադրյալ փոփոխություններից բխում է, թե Ադրբեջանն իբրև թե հարձակվել է Հայաստանի վրա 2020 թ․ սեպտեմբերի 20-ին։

Նաև ասվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործել են սիրիացի վարձկաններին, և որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ժամանակ կիրառել է արգելված զենք և ռազմամթերք։ Եվս մեկ անհիմն պնդում, թե Ադրբեջանը չի ազատել հայ ռազմագերիներին և սպանել է հազարավոր հայ խաղաղ բնակիչների»։

Օրինագծին աջակցություն է հայտնել ևս 13 կոնգրեսական, որոնցից 7-ն ընտրված են Կալիֆորնիայից։ Ադրբեջանցի լրագրողն ավելացնում է, որ 16 պատգամավորներից 10-ը հայկական ազդեցության գոտուց են ընտրված։ Հոդվածագիրը չի մոռանում կրկին հիշատակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին՝ ասելով, թե «անհիմն և կանխակալ հայտարարություններ անում են» ոչ միայն կոնգրեսականները։

Հիշեցնենք, որ նախորդ հոդվածում ադրբեջանցի լրագրողը գրել էր, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մեղադրվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ-ում քննարկելու համար Հայաստանի քաղաքական վերնախավի մոտ «ռևանշիստական տրամադրություններ»  հրահրելու մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image