1. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք 2018-ին Հայաստանում իրականացված պետական հեղաշրջումը կազմակերպվել եւ ֆինանսավորվել է օտարերկրյա եւ թշնամի պետությունների կողմից, իսկ Փաշինյանը եւ նրա թիմակիցներն այդ հատուկ օպերացիայի կազմակերպիչների համար եղել են իրենց քաղաքական շահերի համար օգտագործման գործիք: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
2. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք 2018 թվականի հեղաշրջման նախապատրաստական փուլում ինքը տեղյակ է եղել, որ իրեն իշխանության բերելու գինը Արցախը թշնամուն հանձնելն է, Արցախի վերջնական հայաթափումը, Հայաստանի` թրքահպատակության ընդունումը: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
3. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք 2020 թվականին, երբ երկրում մոլեգնում էր կորոնավիրուսի համավարակը, ինքը միտումնավոր էր թերագնահատում համաճարակի վտանգը, ինչի հետեւանքով համաճարակին զոհ գնացին մեր հազարավոր հայրենակիցներ: Արդյո՞ք մարդկանց պարտադիր վակցինացումը դրսից պարտադրված հատուկ օպերացիա էր, որի արդյունավետությունը ոչ մեկը չէր ստուգել եւ չգիտեր, որին գուցե զոհ գնացին հարյուրավոր անմեղ մարդիկ, իսկ ինքն ու թիմակիցներն այդ միջոցառումների միջազգային ֆինանսավորումից աշխատեցին միլիոնավոր դոլարներ: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
4. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք 2020 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինքն արդեն պայմանավորվել էր, թե ինչպես է այն ավարտվելու, որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, որ ինքը Հայաստանի պարտության եւ Արցախից հրաժարվելու դիմաց արդեն ստացել էր 5 միլիարդ դոլար գումար: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
5. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք 2022 թվականի ապրիլին միտումնավոր է կազմակերպել հղի Սոնա Մնացականյանի վրաերթը եւ սպանությունը` հայ հասարակության մեջ վախի, սարսափի եւ ահաբեկման մթնոլորտ սերմանելու, մարդկանց մոտ ապագայի նկատմամբ հավատը ոչնչացնելու նպատակով: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
6. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք 2022-23 թվականներին Ադրբեջանն իր հետ համաձայնեցված է կազմակերպել Արցախի շրջափակումը` նախապես երաշխիք ստանալով, որ ո՛չ շրջափակման ժամանակ, ո՛չ էլ հետագայում` ռազմական ագրեսիա սկսելու դեպքում Հայաստանը չի միջամտի:
7. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք ինքը միտումնավոր է երկրում ստեղծել անվտանգության բացակայության, պատերազմի անվերջ սպառնալիքի, խժդժությունների ու անկառավարելիության մթնոլորտ, որի արդյունքում Հայաստանը զարգանալու եւ ուժեղանալու փոխարեն անվերջ հետընթաց է ապրում եւ թուլանում, որի արդյունքում արտագաղթը հասել է ռեկորդային մակարդակի` երկրից փախչում են հազարավոր մարդիկ: Պետք է պարզաբանի` արդյո՞ք իր գործողությունները եղել են երկիրը կառավարելու անկարողության, գիտելիքների եւ հմտությունների իսպառ բացակայության պատճառով, թե՞ բացահայտ դավաճանության արդյունքում: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
8. Փաշինյանը պետք է պարզաբանի` որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ կոռուպցիան, պետական միջոցների թալանը, գողությունը հասել են երկրի պատմության մեջ աներեւակայելի բարձր չափերի: Պետական բյուջեի միջոցները ծախսվում են ոչ թե հանրային նշանակության որեւէ հարց լուծելու, այլ պետական պաշտոնյաների անձնական հարստացման, նրանց ցոփ ու շվայտ, անհոգ ու անիմաստ կյանքն ու վայելքներն ապահովելու համար: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
9. Փաշինյանը պետք է պարզաբանի` որքանո՞վ են հավաստի այն պնդումները, որ պետական կառույցներում աշխատանքի են ընդունվում բացառապես անձնական հավատարմության, ծանոթ, բարեկամ, մտերիմ կապերի շնորհիվ` գիտելիքը, փորձը, մասնագիտական հմտությունները ոչ միայն մղված են երկրորդ պլան, այլեւ համարվում են պետական պաշտոն զբաղեցնելու համար անհաղթահարելի «խոչընդոտ», քանի որ այդ պարագայում կարող են հակադրության մեջ մտնել իշխող էլիտայի մոտ դրա իսպառ բացակայության հետ: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
10. Փաշինյանը պետք է պարզաբանի` արդյո՞ք իր պաշտոնավարման եւ իր իշխանության գործունեությունը, այդ թվում եւ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հարձակումները, հրահանգավորվում են դրսի տերերի կողմից, եւ դրանց վերջնանպատակը Հայաստանի՝ որպես անկախ պետության կործանումն ու ոչնչացումն է: Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն:
Իսկ որպեսզի այս եւ բազմաթիվ այլ հարցերի տրվի անհետաձգելի պարզաբանում, պետք է Փաշինյանը հեռացվի իշխանությունից, եւ դա պետք է տեղի ունենա անհետաձգելիորեն: