Քաղաքականություն

Փաշինյանը Ադրբեջանի ամենամարտունակ զենքն է

Փաշինյանը Ադրբեջանի ամենամարտունակ զենքն է

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանի համար առաջնահերթություն չէ ռազմական ներուժի հետագա զարգացումը կամ նոր ռազմավարությունների մշակումը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի շահերից է բխում, որ Հայաստանի ղեկին շարունակի մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այդ նպատակին հասնելու համար, ըստ պատգամավորի, գործադրվում են տարբեր ջանքեր։

Գրիգորյանը նշել է, որ ընդդիմության հիմնական խնդիրը պետք է լինի հակազդել այդ գործընթացին և քաղաքական ճանապարհով փոփոխության հասնել երկրում։ Նա կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին՝ ընդգծելով, որ հենց ընտրությունների միջոցով հնարավոր է իրականացնել այդ փոփոխությունը։

«Ադրբեջանին պետք է, որ իր ամենամարտունակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանը, լինի Հայաստանի ղեկավար, ու իրենք ամեն ինչ անում են դրա համար»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image