Արագածոտնի մարզի երկու եզդիաբնակ համայնքներում՝ Հակոյում և Գյալթոյում 15 օր, էր ինչ ջուր չկար: Այս գյուղերում խմելու ջրի ցանց ի սկզբանե չի եղել։ Խմելու ջուր գյուղացիները ունեցել են բնակավայրերի սկբզնամասի աղբյուրներից, որոնց դիմաց ընտանի կենդանիների համար խմոցներ է կառուցված։ Այս օրերին գյուղացիներն իրենց խմելու ջուրը մեքենաներով հասցնում են գյուղեր, իսկ կենդանիների հարցը անլուծելի է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք եզդիական համայքնային Denge Ezdia լրատվականից: Արագածոտնի մարզի խոշորացված Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանը Հրապարակին տեղեկացրեց, որ երեկվանից երկու համայնքներում էլ ջուր կա: Մեր այն հարցին, թե ինչն է եղել 15 օր ջուր չլինելու պատճառը ասաց, որ ոչինչ չգիտի: Խնդիրը Վեոլիա ջրինն է: Փորձեցինք կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուների հետ, հասկանալու համար՝ ինչու են համայնքները զրկված ջրի ցանց ունենալուց, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց: