Թուրքական NTV-ին և բրիտանական Daily Mail-ը վերջերս, ժամանակային համընկմամբ հոդված էին հրապարակել այն մասին, որ Մեծամորի ատոմակայանը «երկրորդ Չեռնոբիլ» է: Բնականաբար «Հրապարակը» անդրադարձել էր թուրքական և բրիտանական երկու լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը, քանի որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը բազմիցս թուրք-ադրբեջանական կողմերից եկող ապատեղեկատվությանը պատասխանել է, որ Մեծամորի ատոմակայանում անվտանգությունը համապասխանում է պահանջվող չափանիշներին: NTV-ի տեսանյութում նշվում է, որ ՀԱԷԿ-ը վտանգավոր սեյսմիկ գոտում է գտնվում, ու մեջբերվում են կոռումպացված չակերտավոր փորձագետի խոսքեր, ով կոչ է անում ԱՄՆ-ին և ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ-ը փակելու համար: Ադրբեջանական Day.az-ին առանձնապես կատաղեցրել էր այն հանգամանքը, որ «Հրապարակը» մերկացրել էր թուրքական և բրիտանական կայքերի ակնհայտորեն պատվիրված ապատեղեկատվության ողջ խեղճությունը:
Կայքին համակ ուշադրությամբ հետևող ադրբեջանական քարոզիչների նյարդերին ևս մեկ անգամ ազդելու համար, հիշեցնում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատել է՝ արդիականացված ՀԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոոր ստանդարտներին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին դեռևս 2023 թվականին հայտարարել էև, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումն իրականացվում է խիստ վերահսկողության ներքո և գործող անվտանգության կարգավորումների համաձայն։ Իսկ ինչու են ադրբեջանական քարոզիչները խառնվել իրար: Գաղտնիք չէ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի համար կարևորագույն խնդիր է Հայաստանը ներքաշել նաև էներգետիկ ճգնաժամի մեջ, որպեսզի օրինակի համար, Հայաստանը չունենա սեփական էլեկտրաէներգիայի ստեղծման աղբյուրն ու բոլոր թելերով կախված լինի թշնամի պետություններից: Սա գաղտնիք չէ, գաղտնիք չէ նաև այն, որ դա է պատճառը, որ Թուրքիան ու Ադրբեջանը ագրեսիվ ձևով ՀԱԷԿ-ի հակաքարոզչությամբ են զբաղված, չնայած որ դրա համար փաստական համափաստարկներ չունեն:
Բնականաբար, ՀԱԷԿ-ը պահովում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, իսկ գործող ատոմակայանը ազգային անվտանգության հարց է լուծում Հայաստանի համար: Հենց սա է պատճառը, որ թշնամի հարևաններն այդքան տոգորված են այն փակելու նպատակով ու այդ հարցում նրանց օգնության է հասնում Մեծ Բրիտանիան: Սա հերթական տգետ, ագրեսիվ արշավխ է ՀԱԷԿ-ի դեմ, որը աշխարհաքաղաքական ու էներգետիկ նպատակներ է հետապնդում, որոնք, սակայն, բոլորը Հայաստանի դեմ են ուղղված: