Այլ

Շարունակում ենք ներշնչվել հայ ժողովրդի ոգուց. Կանադայի վարչապետի ուղերձը

Շարունակում ենք ներշնչվել հայ ժողովրդի ոգուց. Կանադայի վարչապետի ուղերձը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր հայտարարություն տարածեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որը հայտնի է նաև որպես Մեծ Եղեռն։

Հաղորդել է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքը։

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի և աշխարհի հայ համայնքներին՝ հիշելու նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և տանջվեցին հայ ժողովրդի նկատմամբ կատարված անզգա գործողություններից: Մենք նաև հարգանիքին տուրք ենք մատուցում նրանց ժառանգներին ու բոլոր նրանց, ովքեր շարունակում են ապրել այս ողբերգության ցավով, ցնցումով ու կորստով», - ասվում է ուղերձի մեջ։

Կանադայի վարչապետը նշել է, որ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, բացառման և ատելության ոչ առաքինի գինը: «Կանադան եռանդուն կերպով ընդդիմանում ու դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը: Այսօր մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը մարդկային բոլոր էակների հիմնարար իրավունքներին և արժանապատվությանն ու պարտավորվում շարունակել աշխատել մեր գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»:

«Մենք շարունակում ենք ներշնչվել հայ ժողովրդի ուժից ու ոգուց՝ աներևակայելի դժվարությունների պայմաններում, և հույսով սպասում ենք ավելի խաղաղ, արդար վաղվան», - հայտարարել է Ժուստան Տրյուդոն։

«Այս սգո տարելիցին ես կանադացիներին հրավիրում եմ դադար առնել՝ հիշելու համար զոհերին ու նրանց, ովքեր փրկվեցին Հայոց ցեղասպանության սարսափներից: Մենք կշարունակենք հարգանքի տուրք մատուցել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով ամենախոցելիներին և աշխատելով մեր աշխարհն ավելի լավը դարձնելու համար», - եզրափակված է Կանադայի ղեկավարի ուղերձում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image